Ճամփորդությունից հետո

Մարտի 21 ին դասարանով գնացել էինք տիկնիկային թատրոն ՝ Շունն ու կատուն ներկայացումը դիտելու:Այդ ներկայացումը ինձ դուր չեկավ, քանի որ հեքիաթի մեջ մենակ շունն ու կատուն էին հերոսները, իսկ ներկայացման մեջ հերոսները շատ էին: Ներկայացումից հետո գնացինք Սիրահարների այգի, որտեղ երգում էինք և արտասանում: Հետո  պոնչիկ ու պաղպաղակ կերանք:SmartSelect_20190329-132012_Messenger

ՋԱՆԻ ՌՈԴԱՐԻ Թափանցիկ Ջակոմոն

Ես կարդացի Ջանի Ռոդարիի Թափանցիկ Ջակոմոն հեքիաթը:Ես այդ հեքիաթը շատ հավանեցի:Այն պատմում է  մի թափանցիկ տղայի մասին, որը իր անկեղծությամբ հաղթահարեց չարին: Հեքիաթը սովորեցնում է, որ աշխարհի ամենաուժեղ բանը ճշմարտությունն  է , այն ավելի  պայծառ է,  քան՝ ցերեկվա լույսը, և ավելի ուժեղ է ցանկացած փոթորիկից:

Մայրենիի առաջադրանք

Ծառերի գանգատը

1.Դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը:

Անգութ գութ:

2.Կարմիրով նշված բառերը գրի՛ր ուղիղ ձևով և գտի՛ր հոմանիշները։

տաքացնում-տաքացնել-ջերմացնել

անգութ-գութ-անսիրտ

ոչնչացնում-ոչնչացնել-կործանել

շինում-շինել-կառուցել

պահպանում- պահպաանել-պահել

կոտորում-կոտորել-ջարդել

խնայեցեք-խնայեկ-պահպանել:

3.Ի՞նչ է սովորեցում առակը: Պատմի՛ր:

Այս առակը սովորացնում է, որ չի կարելի կոտորել ծառերը: Պետք է անպայման պահպանել և խնամքով վերաբերվել  բնությանը:

4. Paint ծրագրով նկարի՛ր  առակը և տեղադրի՛ր բլոգում:

ծառ

 

Մայրենիի առաջադրանք

Հ. Թումանյան Անխելք մարդը

1.Թվի՛ր հեքիաթի բոլոր հերոսներին: Նրանց անունները գրի՛ր այբբենական կարգով:

Աղջիկ, անխելք մարդ, Աստված, գայլ, ծառ:

2.Պատմի՛ր գայլի, ծառի, աղջկա մասին:

Գայլը շատ սոված էր և ուժեղ:

Ծառը մեծ էր և ծառավ:

Աղջիկը հարուս էր և տխուր:

3.Պատմի՛ր ա նխելք մարդու մասին:

Անխելք մարդը շատ էր ուզում հարստանալ:Նա անխելք միամիտ մարդ էր որրը, այդպես էլ չկարողացավ իրեն տրված հաջողությունը օգտագործեր:ո

4. Աղքատի անխելքությունն ապացուցող նախադասությունը դուրս գրի՛ր:

Աստծուն պատմեցի, ասաց. «Աղջկանն ասա՝ իրան համար մի կյանքի ընկեր գտնի՝ կբախտավորվի, ծառին էլ ասա՝ քո տակին ոսկի կա, պետք է այդ ոսկին հանեն, արմատներդ հողին հասնեն, որ կանաչես»։ Եկա իրանց պատմեցի Աստծու խոսքերը. ծառն ասաց՝ դե արի, հանիր ոսկին տար, աղջիկն էլ թե՝ ես հենց քեզ եմ ընտրում ինձ ընկեր։ Ասացի. «Չէ՛, ախպեր, չեմ կարող, Աստված ինձ բախտ է տվել, պետք է գնամ իմ բախտը գտնեմ, վայելեմ»։

5.Անխելք մարդու հարազատներին նամակ գրի՛ր, որ նրան գայլից փրկելու գան:

Հարգելի անխելք մարդու հարազատներ, գայլը ուզում է  անխելք մարդուն ուտել: Հասեք օգնության:

6.Հեքիաթը գայլի անունից համառոտ պատմիր:

Կար չկար մի անխելք մարդ կար: Նա գնաց Աստցու մոտ բախտ գտնելու: Աստված նրան բախտ տվեց բայց նա ձեռքից բաց թողեց: Ես էլ նրան կերա:

7.Պատմություն հորինի՛ր: Հրապարակի՛ր բլոգումդ:

Անխելքներն ու իրենց թագավորը

Լինում է չի լինում մի թագավորություն է լինում: Այնտեղ ապրում են անխելք մարդիկ իրենց  խորամանկ թագավորի հետ միասին: Թագավորը բոլորին աշխատացնում է, բայց գումար չի տալիս: Թագավորը օր օրի հարստացավ, իսկ մարդիկ մնացին  աանխելք ու աղքատ: