Պիցցայի բաղադրատոմս

Ես շատ եմ սիրում  պանրով պիցցա: Այստեղ կներկայացնեմ իմ բաղադրատոմսը, որը շատ հեշտ է և համեղ: Մեզ անհրաժեշտ է պիցցայի խմոր, պանրի տեսականի, լոլիկի մածուկ, ձու: Խմորի վրա քսում ենք մածուկը և լցնում ենք պանիրները, նախապես խառնելով ձվի հետ: Հավասար տարածում ենք  և պիցցան  դնում ենք ջեռոց մոտ քսան րոպե: Բարի ախորժակ: