Իմ Ամանորը

Ես իմ Ամանորն անցկացրել եմ քաղաքից դուրս՝ Գեղարքունիք գյուղում տատիկիս ու պապիկիս հետ միասին: Ճանապարհը դեպի գյուղ շատ գեղեցիկ էր, ծառները ամբողջովին ձյան մեջ էին, իսկ Սևանը շողշողում էր սպիտակ սարերի մեջ: Գյուղում շատ ցուրտ էր և շատ ձյուն էր եկել: Սակայն հենց այդ պատկերն էր, որ ստեղծում էր ամանորյա տրամադրություն:

Ամանորին իմ հայրիկը վերադարձել էր Կորեայից և մեզ բոլորիս նվերներ էր բերել: Տոնը կրկնակի անգամ ուրախ էր, բոլորս միասին էինք: Ահա եկավ Նոր տարին և Ջմեռ պապին նվերներ բերեց: Շատ ուրախ էր գյուղում:

Երբ վերադարձանք Երևան, գնացինք Հանրապետության հրապարակի տոնածառը տեսնելու: Քաղաքը անբողջովին լույսերի մեջ էր, ամեն տեղ ամանորյա երգեր էին երգում, բոլորը շնորհավորում էին միմյանց: Սակայն տխուր էր, քանի որ ձյուն չկար: