Ինչպես եմ անցկացնում իմ օրերը

Ամառային արձակուրդը սկսվեց: Այս օրերին ես գնացել եմ մանկական սրճարան իմ ընկերոջ ծնունդին: Այնտեղ շատ ուրախ ժամանակ անցկացրեցինք՝ խաղացինք տարբեր խաղեր, թռվռացինք բատուտների վրա և վազեցինք: Շատ լավ օր էր:

Ուրբաթ օրերը գնում ենք ֆուտբոլ խաղալու: Անցած ֆուտբոլին մեր թիմը 1:0 հաղթեց:     Ես և եղբայրս ամեն օր գնում ենք բակ ֆուտբոլ խաղալու: Մենք շատ ենք սիրում ֆուտբոլ խաղալ:

Գարնանամուտ

Նշենիներն արթնացել,
Իրար գլխով են անում
Եվ հրճվում են, որ իրենք
Առաջինն են արթնանում:
Ձնծաղիկն է ծիծաղում
Լացակումած մի թմբից,
Կարմիր գլխիկն է հանում
Դաղձը խոնավ իր ճմբից:
Ցանկապատի մի ճեղքից
Եղինջն իր աչքն է բանում,
Ծիլը թեթև ժպիտով
Ծանր հասկ է խոստանում:
Ծանոթ խոսքեր է ասում
Լեզուն բացված մի առու,
Եվ առուները բոլոր
Ձայն են տալիս իրարու:
Գարուն, շուտով կփռես
Դու քո թևերը կանաչ,
Ու մանկիկս կթռչի
Ծիծեռնակին ընդառաջ:
Եվ ուր որ է կլսեմ
Սարյակների վեճը տաք,
Ակոսներից բարձրացող
Գոլորշու մեջ կապուտակ:
Խայտում է հողն, ու հողից
Քնքուշ ծիլերն են խայտում,
Նայում ես այդ բոլորին,
Հրճվանքից սիրտ է պայթում:
Նայում եմ այդ բոլորին,
Եվ բոլորից, բոլորից
Արթնանում է կրծքիս տակ
Պատանությունս նորից:
Համո Սահյան
                                          Անծանոթ բառեր
Հրճվել-ուրախանալ
Ճումբ-բուսատապ աղյուսաձև հողակտոր
Բանել-աշխատել
Սարյակ-թռչունի տեսակ է
Ակոսներ-մոլորակի վրա երկար զուգահեռ ձևավորումներ:

Ինչպես եմ գործածում իմ բլոգը

Մտնում եմ Google, որոնում եմ wordpress. com, որտեղ ներմուծում եմ իմ էլեկտրոնային հասցեն և գաղտնաբառը: Բացվում է իմ բլոգը: Այստեղ տեղադրում են կարևոր նյութեր: Տեղադրելու համար սեխմում ենք Write նշանը և տեղադրում: Վերջում սեղմում եմ  Publish կոճակը:

Իմ հորինած խնդիրները

Արկղի մեջ կա 100 հատ դդում:
Հայկը կերավ 45 դդում,
իսկ Արեգը 26 դդում:
Քանի՞դդում մնաց արկղի մեջ:

Լուծում՝

Պատասխան՝

 

Մայրիկը ներկեց  15 ձու, իսկ տատիկը 4 անգամ շատ: Քանի՞ ձու ներկեցին մայրիկը և տատիկը միասին:

Ես եմ հորինել

Լինում է, չի լինում մի փեսա ու մի զոքանչ են լինում: Զոքանչը շատ չար կին է լինում:Մի օր փեսան որոշում է զոքանչին պատժել: Փեսան գնում է հարևան գյուղի պառավ կախարդի մոտ:

-Այ պառավ, իմ զոքանչը մի չար ու անբան կին է: ՈՒզում եմ նրան պատժես: Քո լավության դիմաց քեզ կտամ տաս կուժ կաթ և հինգ պարկ ալյուր: Պառավը ասում է.

-Լավ, ես նրան կդարձնեմ կամ բզեզ կամ աղվես:

Փեսան գնում է տուն ու տեսնում մի մեծ բզեզ: Ասում են, մինչև օրս բզեզը հանգիստ չի տալիս փեսային, ամբողջ օրը բզ հա բզ:բզեզը

 

Կար չկար մի դդմիկ կար: Նրան աճեցրել են տատիկը և պապիկը : Դդմիկին շատ էին սիրում՝ ամբողջ օրը ջրում և պահում էին արևի լույսի տակ:  Դդմիկը աճեց մեծ հսկա: Ամբողջ գյուղը հիացած էին նրանով:դդում

Լինում է, չի լինում մի ճնճղուկ է լինում : Ես ճնճղուկը երեկ ձագ է ունենում, երեքն էլ դանդաղաշարժ՝  ամբողջ օրը մի ճյուղի վրա նստած են լինում: Մի օր մայրիկը գնում է կեր բերելու: Շատ է ուշանում: Ճնճղուկները վախեցած որոշում են  գնալ  մայրիկին փնտրելու: Մինչև ծառից իջնում են օրը պրծնում է : Մայրիկն էլ տուն է հասնում: Այսպիսի դանդաղաշարժ ճուտիկներ են լինում:

ճուտիկ

Լինում է, չի լինում մի ակլատիզ է լինում:Այդ ակլատիզը ուզում է ընկերներ ունենալ: Մի անգամ նրան նեղացրեցին և նա լաց եղավ: Անցան տարիներ և ակլատիզը մեծացավ: Նա ուզում էր նրանց հետ կռվել և ակլատիզը հաղթեց ու Ակլատիզի երազանքը կատարվեց

Իմ սովորած երգերը

Կոմիտաս՝

Կաքավիկ

Արև արև եկ եկ

Կռունկ հոպ տուր թռի

Ամանորյա երգեր՝

Այ քեզ տոնածառ

Ղափաման

Պատրաստել եք մենք նոր տարվա հանդես

Զատկական երգեր՝

Զնկլիկ

Գնացեք տեսեք

Կարկաչա

Զուլո

Օր պար

Հեյ, իմ Նազան

 

Мамочка моя

Пусть всегда будет солнце

Песенка Мамонтенка

Песенка Винни Пуха

Расскажи снегупочка, где была

Day of the week

We wish you a Merry Christmas